Առաջնահերթ էր օգտագործել Մյունխենի կոնֆերանսի հարթակը ևս մեկ անգամ եվրոպական և եվրատլանտյան ձգտումները ընդգծելու համար. Իրակլի Ղարիբաշվիլի
Առաջնահերթ էր օգտագործել Մյունխենի կոնֆերանսի հարթակը ևս մեկ անգամ եվրոպական և եվրատլանտյան ձգտումները ընդգծելու համար. Իրակլի Ղարիբաշվիլի

Մեզ համար առաջնահերթություն էր օգտագործել Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակը ևս մեկ անգամ ընդգծելու մեր եվրոպական և եվրատլանտյան ձգտումները,- այս մասին ֆեյսբուքյի իր պաշտոնական էջում գրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ համաժողովի ընթացքում ինքը հանդիպումներ է ունեցել քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչների և խոշորագույն ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների հետ։

«Ես արգասաբեր այցելություն ունեցա Մյունխեն՝ Անվտանգության 58-րդ համաժողովին, որտեղ ինձ անձամբ հրավիրեց համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը։ Ես հանդիպումներ եմ անցկացրել քաղաքական առաջնորդների, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների և խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ։ Մեզ համար առաջնահերթություն էր օգտագործել Մյունխենի անվտանգության համաժողովի հարթակը մեր եվրոպական և եվրատլանտյան ձգտումները վերահաստատելու համար։ Անվտանգության մարտահրավերների ֆոնին մենք վերահաստատեցինք մեր ամուր աջակցությունը մեր ուկրաինացի ընկերներին, ինչպես նաև մեր միջազգային գործընկերների հետ քննարկեցինք իրավիճակը լիցքաթափելու ուղիները։ Այցի ընթացքում տեղի ունեցած տնտեսական հանդիպումները շատ կարևոր էին, քանի որ մեր երկրի զարգացումը, նրա գրավչության բարձրացումը կարևոր լծակներից են՝ հնարավորինս շատ օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավելու, տնտեսությունն ամրապնդելու և տարածաշրջանային հանգույց դառնալու համար», – գրել է վարչապետը: