Վրաստանում առաջին հեռուստաեթերից անցել է 67 տարի։ Վրացական հեռուստատեսության առաջին հաղորդումը հեռարձակվել է 1956 թվականի դեկտեմբերի 30-ին, որը կարևոր իրադարձություն էր մեր երկրի պատմության մեջ։ Սկզբում հաղորդումները հեռարձակվում էին շաբաթական երեք անգամ՝ երկու ժամ տեւողությամբ։ 2005 թվականից Վրաստանի հեռուստատեսությունը դարձել է Հանրային հեռարձակող։ Այսօր Վրաստանի առաջին Ալիքը միավորում է հեռուստատեսային, ռադիո և թվային հարթակներ։
Հետևելով ժամանակակից լսարանի վերափոխմանը և ապրելակերպի փոփոխությանը, 2023 թվականին Հանրային հեռարձակողը միավորեց վրացական առաջին անվճար «BVOD» հարթակը «1tvplay»: 2025-ին կլրանա 100 տարին, մեկ դարը Վրաստանում առաջին հեռարձակումից։ «Վրաստանի ռադիոն»՝ առաջինն Անդրկովկասում, սկսել է հեռարձակվել 1925 թվականից:
Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով, այսօր երկրի առաջին հեռուստատեսությունը դարձավ 67 տարեկան, և այժմ Հանրային հեռարձակողն ամրապնդում է վրացական հասարակությունն ու մշակույթը։
«2023 թվականը մեզ համար լի էր մարտահրավերներով, բայց մենք 2024 թվականը սկսում ենք նոր ռազմավարական տեսլականով։ 2024 թվականի վերջն ավելի նշանակալից է, քանի որ նշվում է հանրային ռադիոյի՝ առաջին ռադիոազդանշանի 100-ամյակը: Կարծում եմ, որ այս օրն առաջին հերթին մեր հեռուստադիտողների օրն է, երբ նրանք առաջին անգամ տեսան պատկերը տարօրինակ տուփից»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։