Առաջին Հանրապետության հրապարակում ժամը 00:00-ին կմեկնարկի ամանորյա գալա համերգը
Նոր 2024 թվականը Թբիլիսին կդիմավորի ամանորյա գալա համերգով Առաջին Հանրապետության հրապարակում։
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ վրացի երգիչները, երգչախմբերը, անսամբլներն ու պարողները ազգային սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Նիկոլոզ Ռաճվելիի հետ միասին ժամը 00:00-ից հանդիսատեսին կներկայացնեն «Եվրոպական քաղաքից Եվրոպա» երկժամյա տպավորիչ շոուն։
«Գալա համերգին կհնչեն վրացական ճանաչված ու սիրված երգերի և արտասահմանյան տարբեր հիթերի նոր տարբերակներ, այդ թվում՝ երկու հայտնի ամանորյա երգեր վրացական բառերով։
Ծրագիրը ներառում է ընդհանուր առմամբ 30 երաժշտական համար։ Միջոցառմանը հանդիսատեսի առջև ելույթ կունենան ավելի քան 200 կատարող»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։