Առաջին համալսարանային կլինիկայում ապաքինվել է 4 պացիենտ, բուժումը շարունակում է 28 վարակակիր, նրանցից մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում
Առաջին համալսարանային կլինիկայում ապաքինվել է 4 պացիենտ, բուժումը շարունակում է 28 վարակակիր, նրանցից մեկը՝ վերակենդանացման բաժանմունքում

Առաջին համալսարանային կլինիկայում այս պահի դրությամբ ունենք թվով քիչ պացիենտներ, որը շատ ուրախալի է, ընդամենը՝ 28 վարակակիր, բոլորի վիճակը կայուն է,- այս մասին հայտարարել է կլինիկայի ղեկավար Լևան Ռատիանին:

Նրա խոսքով, պացիենտներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է, միացված է թոքի արհեստական օդափոխման սարքին, սակայն ունի դրական դինամիկա:

«Մնացած պացիենտների մոտ, ովքեր գտնվում են թերապիայի բաժնում, որևէ տիպի փոփոխություններ չեն արձանագրվել: Հուսով ենք, մի քանի օրից, բոլոր այս պացիենտները դուրս կգրվեն կլինիկայից: Բարեբախտաբար, վերջին 10 օրում նոր պացիենտներ չեն տեղափոխվել մեր կլինիկա»,- հայտարարել է նա:

Ռատիանիի խոսքով, կլինիկայից դուրս է գրվել ապաքինված 4 ապաքինված: