Առաջին համալսարանական կլինիկայում կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակը կայուն է, և բացասական դինամիկա չի նկատվում
Առաջին համալսարանական կլինիկայում կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակը կայուն է, և բացասական դինամիկա չի նկատվում

Ըստ Թբիլիսիի առաջին համալսարանական կլինիկայի բժիշկ Լևան Ռատիանիի, վերակենդանացման բաժանմունքում բուժում են անցնում վեց հիվանդներ և նրանց վիճակը կայուն է:

Ինչ վերաբերում է մյուս հիվանդներին, Ռատիանիի խոսքերով, նրանց վիճակն այս փուլում կայուն է, և դրանցից ոչ մեկի մոտ բացասական դինամիկա չի նկատվում:

«Ըստ հետազոտությունների՝ նրանց մոտ պաթոլոգիա չի բացահայտվում, դրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ, հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի: Ռիսկի գործոնը, ըստ ԱՀԿ հանձնարարականի , կազմում է 60 + 1, գումարած՝ սիրտ-անոթային հիվանդություն: Ճիշտ է, նման պացիենտներ ունենք, բայց ուզում եմ ասել, որ նրանց կենսական պարամետրերը պահպանվում են մինչև այս փուլը:

Ինչ վերաբերում է կին բժշկի վիճակին, ապա այսօրվա տվյալներով նրա վիճակը կտրուկ բարելավվել է: Անցած 16 ժամվա ընթացքում չի ջերմել, շնչառության խնդիրներ չեն առաջացել, հուսով եմ, որ նրա հետ նույնպես ամեն ինչ լավ կլինի: Բուժանձնակազմի անդամների վիճակը, ովքեր տեղափոխվել էին այլ կլինիկայից, մինչև այս փուլն առանց բացասական դինամիկայի է, նրանք գտնվում են մոնիտորինգի և հսկողության ներքո:

Ինչ վերաբերում է 86-ամյա տղամարդուն, ով սոմատիկ ծանրաբեռնված է սիրտ-անոթային հիվանդությամբ, հետազոտության արդյունքում պարզվել է երկկողմանի սուր թոքաբորբ, ծանր հյուծում, բայց բուժումը սկսոլուց հետո բարդություններ չեն առաջացել: Այս փուլում բոլոր հիվանդները համեմատաբար լավ են», – ասաց Ռատիանին հավելելով, որ երկու հղի կանանց և 13-ամյա դեռահասի առողջական վիճակը բավարար է: