Առաջին համալսարանական կլինիկայից այսօր դուրս են գրվելու կորոնավիրուսից ապաքինված  62-ամյա և 65-ամյա պացիենտները
Առաջին համալսարանական կլինիկայից այսօր դուրս են գրվելու կորոնավիրուսից ապաքինված 62-ամյա և 65-ամյա պացիենտները

Առաջին համալսարանական կլինիկայից այսօր դուրս են գրվելու կորոնավիրուսից ապաքինված 65-ամյա և Մարնեուլիից տեղափոխված 62-ամյա կինը։

Այդ մասին հայտարարել է համալսարանական կլինիկայի տնօրեն Լևան Ռատիիանին:

Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ կլինիկայում գտնվում է 85 պացիենտ, որոնցից 67-ը վարակված են կորոնավիրուսով:

«Գիտեք, մենք ունեցել ենք առաջին կրիտիկական վիճակում ​​հիվանդ՝ 62-ամյա կին: Կլինիկա ընդունվելու պահին նրա վիճակը ծայրահեղ էր: Մի քանի ժամից կինը դուրս կգրվի կլինիկայից՝ ապաքինված: Մենք ունենք նաև առողջացած՝ 65-ամյա կին, որը մի քանի ժամից նույնպես կհեռանա կլինիկայից», – ասաց Ռատիանին:

Ամբողջ երկրի մասշտաբով կորոնավիրուսից ապաքինվել են 69-ը մարդ: