Առաջին հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական փուլում. Վրաստանի հավաքականը հաղթեց Կիպրոսին  #1TVSPORT
Առաջին հաղթանակը Եվրո-2024-ի ընտրական փուլում. Վրաստանի հավաքականը հաղթեց Կիպրոսին #1TVSPORT

Վրաստանի հավաքականը Լառնակայում Եվրո-2024-ի ընտրական փուլի երկրորդ հանդիպումն անցկացրեց Կիպրոսի հավաքականի հետ և լարված պայքարում հաղթեց 2:1 հաշվով։

Նորվեգիայի դեմ խաղից հետո Վիլի Սանյոլը փոխեց թիմի կազմը: Լուկա Լոչոշվիլին հայտնվեց պաշտպանությունում, Օթար Կիտեիշվիլին վնասվածքից հետո վերադարձավ կազմ, ֆրանսիացի մասնագետը հիմնական կազմում տեղը վստահեց Գիորգի Չակվետաձեին, իսկ Գիորգի Միքաուտաձեին ու Խվիչա Կվարացխելիային կանգնեցրեց հարձակման գծում:

Առաջին վտանգավոր պահը ստեղծեցին վրացիները՝ 7-րդ րոպեին Գիորգի Միքաուտաձեն հարվածեց, սակայն շեղ էր։ 9-րդ րոպեին տանտերերը կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Մամարդաշվիլին ուղղեց սեփական սխալն ու փրկեց խաչակիրներին։
28-րդ րոպեին Կվարացխելիան գեղեցիկ փոխանցումով դեմ առ դեմ թողեց Չակվետաձեին դարպասապահի հետ, սակայն նա չկարողացավ հաղթել դարպասապահին։

Վրաստանի հավաքականը բացեց հաշիվը 31-րդ րոպեին: Գիորգի Միքաուտաձեն ընդհատեց փոխանցումը, դեմ առ դեմ դուրս եկավ դարպասապահի հետ և դիպուկ հարված կատարեց։ Բայց ութ րոպեից Վրաստանի դարպասին նշանակվեց 11 մետրանոց, որն իրացրեց Իոանիս Պիտասը՝ Մամարդաշվիլին հասավ գնդակին, բայց չկարողացավ հետ մղել այն։ Խաղակեսն ավարտվեց 1:1 հաշվով:
Երկրորդ խաղակեսում կիպրոսցիները լավ փակեցին գոտիները, և հյուրերը չկարողացան փոխել խաղը։

80-րդ րոպեից Վրաստանի հավաքականն ամբողջ ուժով գրոհեց, որսաց գնդակը, և 84-րդ րոպեին այս ջանքերն արդյունք տվեցին՝ փոխարինման մտած Զուրիկո Դավիթաշվիլին արդյունավետ հարվածով խփեց հաղթական գոլը։
Վերջապես Վրաստանի հավաքականը տարավ ամենակարևոր հաղթանակը:

Հաջորդ հանդիպումը վրացիները կանցկացնեն Շոտլանդիայի հետ հունիսի 20-ին Գլազգոյում: