Առաջին եռամսյակում Վրաստանում շինարարական թույլտվությունների թիվը նվազել է
Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնապես հայտարարված տվյալների համաձայն՝ 2023 թվականի հունվար-մարտ ամիսներին 1,5 տոկոսով պակաս, այսինքն՝ 2195 թույլտվություն է տրվել 1 689,9 հազար քառակուսի մետր մակերեսով շենքերի կառուցման համար։ Այս ցուցանիշը 11,4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածը։
Թույլտվությունների 74,9 տոկոսը ստացվել է երկրի 4 շրջաններից, մասնավորապես՝ 49,2 տոկոսը՝ Թբիլիսիից, 10,1 տոկոսը՝ Մցխեթա-Մթիանեթի շրջանից, 8,5 տոկոսը՝ Քվեմո Քարթլիից և 7,1 տոկոսը՝ Իմերեթիից։
Նշենք, որ 2023 թվականի հունվար-մարտին թույլտվություններ են տրվել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, առևտրի օբյեկտների, հյուրանոցների, արդյունաբերական ձեռնարկությունների, գյուղատնտեսական օբյեկտների և այլ շինությունների կառուցման համար։
Ինչ վերաբերում է շահագործման հանձնված տարածքներին, ապա հունվար-մարտին շահագործման է հանձնվել 539,5 հազար քմ, ինչը 1,2 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ։