Առաջին դասարանի աշակերտների համար դպրոցական համազգեստի իրացումը կիրականացվի սեպտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում
Առաջին փուլում դպրոցական համազգեստի իրացումը առաջին դասարանի աշակերտների համար սեպտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվի ամբողջ երկրի տարածքում: Իսկ երկրորդ և երրորդ փուլերում II-VI դասարանների աշակերտների համար համազգեստի իրացումը կշարունակվի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ներառյալ: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն:
Նրանց տվյալներով՝ «Կրթական ռեսուրսների» տնօրեն Միխեիլ Ղուփարաձեն այցելել է ETON KIDD-ի ձեռնարկություն, որտեղ ծանոթացել է դպրոցական համազգեստի արտադրության գործընթացին, օգտագործված տեխնոլոգիաներին և որակի վերահսկողության մեխանիզմներին:
«Հիշեցնենք, որ նախարարության «Կրթական ռեսուրսներ» ՍՊԸ-ն աշակերտների համար դպրոցական համազգեստ կարելու նպատակով շուկայի ուսումնասիրություն էր հայտարարել, որի արդյունքում հաղթող է ճանաչվել Վրաստանում գրանցված չինական Glory Textile Industry ընկերությունը:
Ընկերությունը դպրոցական համազգեստի պատրաստումն ու Վրաստան մատակարարումն ապահովելու համար համագործակցել է Չինաստանում գործող արտադրող ապրանքանիշի՝ Jiangsu SUMEC ETON KIDD Brand Management-ի հետ:
Դպրոցական համազգեստի մատակարարումը Չինաստանից Վրաստան կիրականացվի երեք փուլով. I փուլ – օգոստոսի 25, II փուլ – հոկտեմբերի 15, III փուլ – նոյեմբերի 30:
Առաջին փուլում դպրոցական համազգեստի իրացումը առաջին դասարանի աշակերտների համար սեպտեմբերի 1-14-ն ընկած ժամանակահատվածում կիրականացվի ամբողջ երկրի տարածքում: Իսկ երկրորդ և երրորդ փուլերում համազգեստի իրացումը II-VI դասարանների աշակերտների համար կշարունակվի հոկտեմբերից մինչև դեկտեմբեր ներառյալ», – նշված է «Կրթական ռեսուրսների» տարածած տեղեկատվության մեջ: