«Դիսնեյ» ընկերությունը (The Walt Disney Company) Վրաստանում առաջին անգամ համագործակցության պայմանագիր է կնքել Առաջին ալիքի հետ:
Առաջին ալիքը 2021 թվականի հունվարից հեռուստադիտողին կառաջարկի բացառիկ, լիցենզավորված, պաշտոնական պայմանագրով գնված փաթեթ, որը ներառում է վրացերեն լեզվով բարձրորակ հնչյունավորմամբ արտադրանք:
Պայմանագրով հաշվի է առնված 349 ֆիլմի ցուցադրություն: Disney ընկերությունից բացի, կցուցադրվեն այնպիսի ընկերությունների ֆիլմեր, ինչպիսիք են՝ Marvel, 20th Century Studios, Lucasfilm:
Անիմացիայից բացի, Վրաստանի Առաջին ալիքը հեռուստադիտողին կառաջարկի Disney-ի ֆիլմերը ցերեկվա եթերի և ընտանեկան դիտման համար, Lucasfilm-ի «Աստղային պատերազմներ» (Star Wars), ինչպես նաև Marvel-ի և 20th Century Studios-ի ֆիլմերը:
Հատկանշական է, որ Marvel-ի և Star Wars-ի ֆիլմերը եթեր կհեռարձակվեն բազմաձայն հնչողությամբ:
«Դիսնեյ» ընկերության և Առաջին ալիքի բանակցությունների ժամանակ, ինդուստրիայի առաջատար ընկերության համար կարևոր գործոն էր արտադրանքի բարձրորակ կրկնօրինակման հնարավորությունը:
Համապատասխանաբար, Առաջին ալիքը հեռուստադիտողին կառաջարկի Disney-ի, Marvel-ի, 20th Century Studios-ի, Lucasfilm-ի անիմացիայի և գեղարվեստական ֆիլմերի լիարժեք կրկնօրինակված տարբերակը:
Հեռուստադիտողը կունենա նաև երգերի վրացական տարբերակները լսելու հնարավորությունը, որն աննախադեպ իրողություն է վրացական հեռուստատիրույթում:
Հունվարի Հանրային հեռարձակողի հեռուստադիտողը կդիտի «Օսարի», «Գրեմիի», «Բաֆտայի», «Ոսկե պալմայի ճյուղի», «Ոսկե առյուծի», «Ոսկե արջի» և այլ կարևոր մրցանակների արժանացած ֆիլմերը:
Հանրային հեռարձակողի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլու հայտարարությամբ, նման մասշտաբի ընկերությունների հետ պաշտոնական համագործակցությունը կարևոր արժեք է Հանրային հեռարձակողի համար:
«Հանրային հեռարձակողը հեղինակային իրավունքների ուղղությամբ ոչ միայն հետևողականորեն պաշտպանում է օրենսդրական պահանջները, այլև՝ փորձում է հաստատել մտավոր ապրանքի պաշտոնական ձևով տարածումը»,- հայտարարում է Թինաթին Բերձենիշվիլին: