Առաջին ալիքն իր ցավակցությունն է հայտնում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և Թուրքիայի հանրային հեռարձակման ընկերության աշխատակիցներին
Առաջին ալիքն իր ցավակցությունն է հայտնում Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվածների ընտանիքներին և Թուրքիայի հանրային հեռարձակման ընկերության աշխատակիցներին

Վրաստանի Առաջին ալիքը խորը վիշտ է հայտնում մեր հարեւան երկրում՝ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի ողբերգական հետեւանքների համար եւ իր ցավակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին։

Վրաստանի առաջին ալիքը ցավակցական հեռագիր է հղել իր գործընկերներին՝ Թուրքիայի հանրային հեռարձակողի TRT-ի աշխատակիցներին, որում իր աջակցությունն ու վիշտն է հայտնում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։

Վրաստանի Առաջին ալիքի նկարահանող խումբը մեկնել է Թուրքիա՝ աղետի գոտի, որտեղից հեռուստադիտողներին կտրամադրի աղետի հետեւանքների մասին ամենաթարմ տեղեկատվությունն ու փրկարարական աշխատանքները։