Առաջին ալիքի վիդեո-օպերատորի վերապատրաստման ծրագրի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր
Առաջին ալիքի վիդեո-օպերատորի վերապատրաստման ծրագրի մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր։
Ծրագիրը ֆինանսավորվում է կրթության և գիտության նախարարության կողմից և լիազորված է Կրթության որակի զարգացման ազգային կենտրոնի կողմից: Առաջին փուլում 80 թեկնածուներից ընտրվել են 15-ը, ովքեր անցել են վերապատրաստման ամբողջական դասընթացը։
Վերապատրաստման ծրագրի տեւողությունը 12 շաբաթ էր՝ ընդհանուր 192 ժամ։ Անվճար ուսումնական ծրագրի ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ձեռք բերել հեռուստատեսությունում որպես օպերատոր աշխատելու համապատասխան գործնական հմտություններ և տեսական գիտելիքներ, ծանոթանալ ժամանակակից հեռուստաարտադրության տեխնիկային, ուսումնասիրել հեռուստատեսային արտադրության տարբեր ձևեր, ժանրեր, տեխնոլոգիաներ։
Ծրագիրը ներառում է օպերատորային տեխնիկայի զարգացման պատմության և լուսանկարչության տեսության տեսական դասընթաց, ինչպես նաև օպտիկայի, տեսանկարահանող սարքերի օգտագործման, տեսանկարահանման գործնական պարապմունք: