«Որոշում»՝ այսպես է կոչվում նոր նախագիծը, որը Վրաստանի Առաջին ալիքն առաջարկում է հանրությանը նոր եթերաշրջանից։
Նախագիծը նախատեսում է լայն քննարկում կրթական համակարգում ընթացող փոփոխությունների վերաբերյալ։ Ծրագրում ներկայացված կլինեն բոլոր կողմերը՝ ուսուցիչներ, ծնողներ, կրթության նախարարություն, կրթության փորձագետներ, ովքեր կքննարկեն ընթացիկ խնդիրները և իրենց կարծիքը կկիսվեն որոշում կայացնողների հետ։
Ծրագրի շրջանակներում Գուրջաանիի տեխնոպարկում արդեն կայացել է հանդիպում Կախեթիի շրջանի ուսուցիչների հետ։ Հանդիպումները կշարունակվեն ողջ հանրապետությունում և կդառնան ծրագրում քննարկվող հարցերի օբյեկտիվ քննարկման և հանրային գնահատման ազատ ու բաց հարթակ։