Առաջին ալիքի մասնակցությամբ ստեղծված «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը փետրվարի 8-ից կհայտնվի Իտալիայի կինոթատրոններում
Փետրվարի 8-ից Իտալիայի կինոթատրոններում կհայտնվի Լեւան Կողուաշվիլիի «Չորրորդ Բրայթոն» ֆիլմը։
Ֆիլմը 30 էկրան կբարձրանա Իտալիայի տարբեր քաղաքներում։ Հռոմում, Թուրինում, Միլանում և Բոլոնիայում ռեժիսորն անձամբ կներկայացնի ֆիլմը հանդիսատեսին։
Մինչ այդ ֆիլմն արդեն ցուցադրվել էր Ֆրանսիայում (50 էկրան), Շվեդիայում, Իսրայելում, ԱՄՆ-ում և Բուլղարիայում։
Ֆիլմի իտալացի դիստրիբյուտորը Invisible Carpets-ն է։
«Չորրորդ Բրայթոն» ֆիլմը ստեղծվել է չորս երկրների համագործակցությամբ, դրա համաարտադրողն է Վրաստանի Առաջին ալիքը, գործադիր պրոդյուսերներն են՝ Արմեն Զուլոյանը, Թինաթին Բերձենիշվիլին և Ռուսուդան Մանջգալաձեն։ Չորրորդ Բրայթոն ֆիլմի մեծ մասը նկարահանվել է Նյու Յորքում՝ Ազգային կինոկենտրոնի աջակցությամբ: Վրաստանից ֆիլմն առաջադրվել է Օսկարի լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում։ Աշխատանքն արդեն արժանացել է բազմաթիվ մրցանակների։