Թբիլիսիի քաղաքային դատարանում ընթանում է Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր Իլիա Թվալիաշվիլիի և այլ լրատվամիջոցների մասնագիտական գործունեությանը ֆիզիկական բռնության և ապօրինի միջամտության փաստով մեղադրյալների դատավարությունը։
Նիստում մեղադրող կողմը կհարցաքննի երեք վկաների, այդ թվում՝ Վրաստանի Առաջին ալիքի լրագրողներ Անա Բրոլաձեին և Աննա Փացիային։
Դատարանում այս պահին հարցաքննվում է Վրաստանի Առաջին ալիքի լրագրող Անա Բրոլաձեն։
«Երբ իրավիճակը լարվեց, եւ խորհրդարանի մոտ վրաններ տեղադրվեցին, ժամը 11:20-ի սահմաններում տեղ հասա։ Ես ականատես եղա այն փաստերին, որ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնություն է իրականացվել: Մի խումբ ճեղքել է կենդանի շղթան ու մոտեցել լրագրողներին։ Ես տեսա, թե ինչպես են այս մարդկանցից մեկն առանձնացավ սկուտերով և մեծ արագությամբ գալիս, մոտենում է ինձ և հասկացա, որ նա բախվում է ինձ։ Հետո նա շրջվեց և կրկին մոտեցավ ինձ, որպեսզի բախվի, անցավ կողքովս և ներխուժեց լրագրողների խմբի մեջ, քանի որ այնտեղ ավելի շատ լրագրողներ կային: Հետո պարեկն այլևս չկարողացավ բերման զսպել այս մարդկանց և մեզ խնդրեց տեղափոխվել անվտանգ վայր։ Ես չգիտեմ, թե որտեղից է հայտնվել մեր հեռուստատեսային մեքենան, նստեցինք, մեզ հետևում էին և հայհոյովմ:
«Կապույտ պատկերասրահի» դիմաց ոտքով հարվածել են մեր օպերատոր Իլիա Թվալիաշվիլիին։ Երբ ես մեքենայից իջա, ականատես եղա, թե ինչպես են ծեծում Աննա Թացիային և Իլիա Թվալիաշվիլիին, նրանք չափազանց շատ էին», – դատավարության ժամանակ ասել է Անա Բրոլաձեն:
Հուլիսի 5-6-ի գործը դատարանը կքննի մի քանի դրվագով: Այսօրվա դրվագի զոհերն են Վրաստանի Առաջին ալիքի օպերատոր ԻլիաԹվալիաշվիլին, «Ռուսթավի-2»-ի լրագրող Թամար Թաթարաշվիլին, «Ֆորմուլա» հեռուստաընկերության լուսանկարիչն ու «Newspost» գործակալության լուսանկարիչը։