Առաջին ալիքի լրագրողին Վաշինգոնում, «Freedom House» միջազգային կազմակերպության զեկույցի շնորհանդեսին թույլ չեն տվել հարց առաջադրել
Առաջին ալիքի լրագրողին Վաշինգոնում, «Freedom House» միջազգային կազմակերպության զեկույցի շնորհանդեսին թույլ չեն տվել հարց առաջադրել:
Զեկույցի շնորհանդեսը, որում խոսվում է նաև Վրաստանի մասին, այսօր անցկացվել է Վաշինգթոնում, «Մարշալի հիմնադրամում»:
Շնորհանդեսին, որն ընթանում էր հարց-պատասխան ռեժիմում, ցանկանում էր հարց առաջադրել Առաջին ալիքի լրագրող Սալոմե Քոքիաշվիլին, սակայն համակարգողը նրան դրա հնարավորությունը չի տվել և ասել է, որ հարցերը պետք է հնչեցվեն շնորհանդեսից հետո: Լրագրողին հայտնել են, որ քանի որ Վրաստանից արդեն հնչել էր հարց, նրան հարց տալու հնարավորություն չէին կարող տալ: