Առաջին ալիքի լրագրող Գուրամ Ռոգավան «Ազատ խոսքի պաշտպան - 2017» անվանակարգի հաղթող է
Առաջին ալիքի լրագրող Գուրամ Ռոգավան «Ազատ խոսքի պաշտպան – 2017» անվանակարգում հաղթող է ճանաչվել: «Երիտասարդ փաստաբաններ» կազմակերպությունը Հանրային հեռարձակողի լրագրողին պարգևատրել է իրավական վեճերը բարձր մասնագիտական չափանիշով լուսաբանելու համար:
«Անչափ շնորհակալ եմ, ուրախ եմ այս մրցանակով: Ինձ դուր է գալիս ձեր կազմակերպության կարգախոսը – արժանապատվություն, ազատություն, հավասարություն: Փորձում եմ այս երեք արժեքները լինեն իմ աշխատանքի գլխավոր սկզբունքները»,- հայտարարել է Գուրամ Ռոգավան՝ իր շնորհակալական խոսքում:
«Երիտասարդ փաստաբաններ»-ը ամեն տարի հայտնաբերում են լրագրողների և պարգևատրում մասնավոր և հանրային սեկտորի ներկայացուցիչներին: