Առաջին ալիքի հայտարարությունը «Ռեգբիի Եվրոպայի առաջնության» խաղի ռեպորտաժի առնչությամբ
Առաջին ալիքն առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում սպորտային միջոցառումներին և լիովին ապահովում տարբեր ռեպորտաժների հեռարձակում ողջ Վրաստանի մասշտաբով:
Վրաստանի տարածքի սահմաններից դուրս ազդանշանը փոխանցման սահմանափակման (Geoblocking) պատճառով արտասահմանում բնակվող հեռուստադիտողի մի մասը չի կարողացել դիտել «Ռեգբիի Եվրոպայի առաջնության» խաղը:
Շահագրգիռ անձանց տեղեկացնում ենք, որ Առաջին ալիքը իրավունք ունի «Ռեգբիի Եվրոպայի առաջնության» խաղերը հեռարձակել միայն Վրաստանի տարածքում և մրցաշարի կազմակերպիչ «Ռեգբի Եվրոպա»-ի (Rugby Europe) կողմից կտրականապես արգելվում է ինչպես երկրի սահմաններից դուրս արբանյակային ազդանշանի տարածում, այնպես էլ տարբեր օնլայն-հարթակներում (1tv.ge, Facebook, YouTube և այլն) «սթրիմինգ»: Համապատասխանաբար, Վրաստանի սահմաններից դուրս հեռարձակման տարածումը կդառնա կազմակերպիչ «Ռեգբի Եվրոպա»-ի (Rugby Europe) կողմից խիստ պատժամիջոցների պատճառ: