Առաջին ալիքը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակված կեղծ գովազդային նյութի վերաբերյալ, որի վրա պատկերված է Հանրային հեռարձակողի հին տարբերանշանը։
Տեղեկացնում ենք, որ նշված նյութը կապ չունի հանրային հեռարձակողի հետ, տարբերանշանը ձեռք է բերվել և օգտագործվել հեղինակային իրավունքի խախտմամբ։
Մենք կտրականապես հավանություն չենք տալիս Վրաստանի Առաջին ալիքի անունից կեղծ և/կամ ապակողմնորոշիչ տեղեկատվության կամ գովազդի տարածմանը։ Հեռարձակողը մեծ պատասխանատվություն է կրում և իր բոլոր հարթակներում տեղադրում է միայն ստուգված և հավաստի տեղեկատվություն։
Ուստի բոլոր հետաքրքրված անձինք խնդրում ենք ստուգել ալիքի պաշտոնական 1tv.ge կայքի տեղեկատվությունը։