Առաջին ալիքի հայկական եթերը հյուրընկալել է հայկական էստրադայի աստղ Արամեին

Այսօր Վրաստանի հանրային հեռուստաընկերության հայկական բաժնի, ուղիղ եթերի հյուրն էր հայկական էստրադայի աստղ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արամեն։ Մեզ հետ զրույցում Արամեն խոսեց “Բազմերանգ Վրաստան” ծրագրի կարևորության մասին և նշեց, որ տվյալ ծրագիրը միանշանակ կարևոր է Վրաստանի քաղաքացի հայերի համար։ Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս ծրագրի իրականացմանը։ «Փառք ու պատիվ այն մարդկանց, ովքեր կարողացել են հասնել նրան, որ Վրաստանի առաջին հեռուստաըներության եթերում հնչի հայերեն լեզուն» – նշել է Արամեն։

Արամեն խոսեց նաև Վրաստանի և Հայաստանի անկախության 100-ամյակի մասին։ «Քանի որ Վրաստանի և Հայաստանի հանրապետության անկախության տոնի 100-ամյակն է, որոշեցինք, որ հենց այդ օրերին լինի մենահամերգը, որպեսզի լինի կրկնակի տոն» – նշել է Արամեն։