Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է դանիացի լրագրողների հետ
Դանիայից լրագրողներն այցելել են Հանրային հեռարձակող, նրանք ճանաչողական այցով Վրաստանում են։ Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին հանդիպել է դանիացի լրագրողներին։
Դանիացի լրագրողներն ուսումնասիրել են Վրաստանի Հանրային հեռարձակողը և ծանոթացել դրա աշխատանքի սկզբունքներին, հետաքրքրվել, թե ինչպես է Վրաստանում կիրառվում լրատվական կառուցողական մոտեցումը։
Կառուցողական լրագրությունը, որով առաջնորդվում է Հանրային հեռարձակողը, նոր ուղղություն է և վերջերս է ձևավորվել Արևմտյան Եվրոպայի երկրներում։
«Մենք վաղուց ենք խոսում կառուցողական լրագրության մասին, դրա կարեւորության մասին ժողովրդավարական պետություն կառուցելու գործում։ Արևմտյան Եվրոպայի կառուցողական լրագրության ինստիտուտը հիմնադրվել է Դանիայում Ուլրիկ Հաագերուպի կողմից։ Լրագրության այս ոճն արդեն կիրառվում է յուրաքանչյուր լրատվականում և պատասխանում է բոլորիս հարցերին: Եվրոպական հեռարձակողների միության աջակցությամբ լրագրողների վերապատրաստման նախագիծը կշարունակվի, քանի որ Հանրային հեռարձակողը ժողովրդավարության հիմնաքարն է, և այդ ուղղությունը ծառայում է նաև ժողովրդավարության առաջխաղացմանը»,- ասել է Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին։