Առաջին ալիքի գլխավոր երաժշտական պրոդյուսեր է նշանակվել կոմպոզիտոր Դավիթ Էվգենիձեն
Առաջին ալիքի գլխավոր երաժշտական պրոդյուսեր է նշանակվել կոմպոզիտոր Դավիթ Էվգենիձեն:
Ինչպես Առաջին ալիքին հայտնել Էվգենիձեն, նրա, որպես գլխավոր պրոդյուսերի խնդիրն է լինելու ալիքում վրացական երաժշտությանը ավելի շատ ժամանակ տրամադրելը:
«Իմ կարծիքով, այսօր Վրաստանի հեռուստատեսային տարածքում վրացական երաժշտության նկատմամբ հարգանքը քիչ է, չի գնահատվում այնպես, ինչպես արժանի է: Իմ պարտականությունն է, որպես Առաջին ալիքի գլխավոր երաժշտական պրոդյուսերի, ավելի շատ ժամանակ տրամադրվի վրացական երաժշտությանը»,- հայտարարել է Դավիթ Էվգենիձեն:
Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Առաջին ալիքում երաժշտական ժանրերի բազմազանություն է լինելու: