Առաջին ալիքի ղեկավարությունը  Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հանդիպումներ ունեցավ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ
Առաջին ալիքի ղեկավարությունը Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ հանդիպումներ ունեցավ միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է։ Այս օրը լրացավ Հանրային հեռարձակողի Բազմազան Վրաստանի չորս տարին , որի կապակցությամբ կայացավ տեղեկատվական հանդիպում Առաջին ալիքի ղեկավարության և Վրաստանում գործող միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Վրաստանի Առաջին ալիքի գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլիի խոսքով՝ Հանրային հեռարձակողի հիմնական արժեքներից մեկը հաշվետվողականությունն է հանրության առաջ։ Նրա խոսքով, կազմակերպությունը մշտապես անցկացնում է տարբեր տեսակի հանդիպումներ շահագրգիռ կողմերի հետ, որի նպատակն է նպաստել կազմակերպչական գործընթացների թափանցիկությանն ու բացությանը։

«Հեռարձակողի կարևոր խնդիրներից է էթնիկ և կրոնական խմբերի ներկայացուցիչների ակտիվ ներգրավումը Հանրային հեռարձակողի գործունեությանը և նրանց համար արդի խնդիրների արտացոլումը բոլոր հարթակներում»,- ասել է Թինաթին Բերձենիշվիլին։

Ծրագրի ղեկավար Ռամիլյա Ալիևայի խոսքով՝ ուղիղ չորս տարի առաջ Հանրային հեռարձակողը ստեղծեց Բազմազան Վրաստան խումբը, որի նպատակն է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների մասին իրազեկվածության բարձրացումը, վրացերեն լեզվի հանրայնականացումը և իրենց լեզվով մեդիա արտադրանք պատրաստելը:

«Արդեն չորս տարի է, այս ուղղությամբ ինտենսիվ աշխատում ենք: Հանրային հեռարձակողը ներկայումս ունի օրեկան չորս Մոամբե ադրբեջաներեն և չորս Մոամբե հայերեն, բացի այդ Առաջին ալիքի հիմնական լրատվական Մոամբեն թարգմանվում է համաժամանակյա թարգմանությամբ ՝ ադրբեջաներեն և հայերեն լեզուներով և հեռարձակվում տարբեր հարթակներում։ Վրաստանի Առաջին ալիքը Հեռուստադպրոցի շրջանակներում դասեր է պատրաստել նաև ազգային փոքրամասնությունների համար։ Հեռուստադպրոցը ամեն օր հեռարձակվում էր վրացերենի դասեր ոչ վրացախոս աշակերտների համար: Առաջին ալիքի համար կարևոր բազմերանգությունը, բացի այդ նաև առաջնահերթ խնդիր է։ Հետագայում էլ Հանրային հեռարձակողը մի շարք նախագծեր կիրականացնի մեր երկրում ապրող մեր համաքաղաքացիների համար՝ երկրում և արտերկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ իմանալու համար», – ասել է Ռամիլյա Ալիևան։

Միևնույն ժամանակ, Վրաստանի Առաջին ալիքի նոր և ընթացիկ լրատվական բլոկի տնօրեն Գիորգի Գվիմրաձեի խոսքերով, Հանրային հեռարձակողը «Բազմերանգ Վրաստան» նախագծի միջոցով երկրի և հասարակության զարգացման կարևորագույն ներդրողներից է:

Բազմերանգ Վրաստանը գոյություն ունի արդեն չորս տարի։ Այսօր տեղի ունեցավ այս ընթացքում իրականացված աշխատանքների շնորհանդեսը։ Բազմազան Վրաստանը չափազանց կարևոր է այն մարտահրավերների առումով, որոնց բախվում է երկիրը, երբ խոսում ենք քաղաքացիական ինտեգրման, առօրյա կյանքում ներգրավվածության մասին։ Մեր կարծիքով, սա Հանրային հեռարձակողի կողմից երկրի և հասարակության զարգացման կարևորագույն ներդրումներից մեկն է», – ասաց Գիորգի Գվիմրաձեն։

Հանրային հեռարձակողի ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին տեղեկացրել են «Բազմազան Վրաստան» նախագծի անելիքների և ապագա ծրագրերի մասին։ Հանդիպումը շարունակվել է քննարկման ռեժիմով։