Առաջին ալիքը միանում է «WINGS FOR LIFE համաշխարհային վազք 2018« բարեգործական մարաթոնին
Առաջին ալիքը միանում է WINGS FOR LIFE համաշխարհային վազք 2018 բարեգործական մարաթոնին:
Մայիսի 6-ին, առավոտյան, ողնուղեղի վնասվածք ունեցող մարդկանց օգնելու համար, մարաթոնին է միանալու նաև Առաջին ալիքը:
Առաջին ալիքը մարաթոնին ներգրավված բոլոր մասնակիցներին տալիս «ֆոտոլայվի» միջոցով վազքի ադյունքը հանրությանը հաղորդելու հնարավորություն:
- Հեռախոսում ներբեռնեք QR կոդի սկաները
- Արահետային վազքի յուրաքանչյուր կիլոմետրում կտեսնեք QR կոդը
- Լուսանկարեք հորիզոնական լուսանկար Ձեզ համար նախընտրելի ժամանակ
- Սկան արեք մոտակա QR կոդը
- Որից հետո հեռախոսում կհայտնվի պատուհան
- Գրեք Ձեր անունը և ազգանունը
- Ավելացրեք լուսանկարը
- Ձեր կողմից անցած հեռավորությունը կպատկերվի լուսանկարի վրա
- Կիսվեք Ձեր արդյունքով Facebook-ում:
Վազի’ր կյանքի համար՝ աշխարհի հետ միասին: Կիսվի’ր հանրության հետ քո արդյունքով: