Առաջին ալիքը հրապարակում է լուսաբանված թեմաների վիճակագրությունը։ Տվյալները ցույց են տալիս, թե որ թեմաներն են աճել տարեկան լուսաբանման հաճախականությամբ:
Հանրային հեռարձակողը, որպես պատասխանատու և հաշվետու լրատվամիջոց, 2019 թվականից հատուկ ստեղծված ներքին մոնիտորինգի համակարգի միջոցով, ծրագրային առաջնահերթություններին համապատասխան, վարում է բոլոր հարթակներում լուսաբանվող թեմաների վիճակագրությունը։ Մոնիտորինգի ծրագրում տեղեկատվությունը համակարգված է 13 հիմնական և 132 ենթաուղղությունների, որոնք մշտապես թարմացվում են:
2022 թվականին, նախորդ տարվա համեմատ, առաջնահերթ թեմաների մեծ մասի լուսաբանման հաճախականությունն աճել է։ Հատկապես աճել է հասարակական-քաղաքական ուղղությամբ Ուկրաինայում ընթացող պատերազմի լուսաբանմանը, միջազգային քաղաքականությանը և Եվրամիության հետ ինտեգրմանը հատկացված ժամանակը։
Ավելացել է նաև քաղաքացիական հասարակության և միջազգային տնտեսության թեմաների լուսաբանումը:
Մոնիտորինգի ծրագրով չափվում են նաև լուսաբանվող սուբյեկտները։ Տվյալների մշակումն իրականացվում է ըստ նրանց սեռի և ներկայացվածության: Ավելին՝ ծրագրի մասին: