Առաջին ալիքը հրապարակում է VOD (Video on demand) հարթակի վերաբերյալ հետազոտության արդյունքները։ Հարցման նպատակն էր ուսումնասիրել հեռուստադիտողների վարքագիծը, թե որքանով է հանդիսատեսը ճանաչում և օգտագործում վրացական և արտասահմանյան VOD հարթակները, առցանց վիդեո հարթակները, որոնք ներառում են վիդեո արտադրանք, ուղիղ հեռարձակում, սքրոլինգ ֆունկցիա և այլն։
Հետազոտությունն իրականացվել է առցանց հարցման մեթոդով։ Հարցաշարը տարածվել է ինչպես Հանրային հեռարձակողի տարբեր հաղորդակցական և սոցիալական ցանցերում, այնպես էլ այն բուհերի հետ, որոնց հետ առաջին ալիքը համագործակցության հուշագիր է ստորագրել։
Հանրային հեռարձակողը նոր եթերաշրջանից կգործարկի նոր BVOD (Broadcaster video on demand) հարթակ, որի միջոցով հեռուստադիտողին կառաջարկի լավագույն որակի վրացական արտադրանքը։ BVOD հարթակներն ակտիվորեն առաջարկվում են հանրային հեռարձակողների կողմից հանդիսատեսին, քանի որ ժամանակակից ապրելակերպը զգալիորեն փոխում է դիտման ավանդական սովորությունները, հատկապես երիտասարդների շրջանում:
Առցանց հարցմանը մասնակցել է 1560 մարդ։ Հետազոտությունն անցկացվել է հունիսի 8-ից հունիսի 22-ը։
Հետազոտության արդյունքների համաձայն՝ ներկա պահին VOD հարթակներից օգտվում է հարցվածների միայն 36 տոկոսը։
Սակայն 89,3 տոկոսը ցանկություն է հայտնել օգտվել նոր, անվճար վրացական VOD հարթակից։
Հարցվածների մեծամասնությունը վրացական VOD հարթակում որպես նախընտրելի արտադրանք նշել է վրացական ֆիլմերը, վրացական հեռուստասերիալները և վրացական վավերագրական ֆիլմերը։
Հիշեցնենք, որ Հանրային հեռարձակումը վրացական ստեղծագործական արդյունաբերության հիմնական ներդրողներից մեկն է։