Առաջին ալիքի տեխնիկական վերազինման գործընթացը շարունակվում է: Մրցույթում հաղթած «Ինովատոր» ընկերությունը առաջին ալիքին արդեն փոխանցել է 41 միավոր նոր կոմպլեքտ:
Տեսախցիկների հետ միասին կոմպլեքտ են մտնում՝ շտատիվը, լուսավորումը և ռադիոխոսափողը:
Հանրային հեռուստատեսության մրցույթը անց է կացվել սեպտեմբերի 5-ին: Նրանում հաղթել է «Ինովատոր» ընկերությունը: Ընկերությունը հեռուստատեսությանն է փոխանցել նոր՝ տեսախցիկներ, շտատիվներ, խոսափողներ, որոնց ընդհանուր արժեքը՝ 2 849 400 լարի է:
Հեղինակ -
Edgar Barsegyan