Առաջին ալիքը դիմում է ՆԳՆ-ին՝ Զվիադ Ռատիանիի մասին տեսագրությունը փոխանցելու խնդրանքով

Թբիլիսիի քաղաքային դատարանում, որտեղ դատավորը քննարկում է բանաստեղծ Զվիադ Ռատիանիի հնարավոր վարչական իրավախախտման հարցը, ՆԳՆ-ի ներկայացուցիչները որպես ապացույց ներկայացրել են տեսագրություն:

Դատավորը համակարգիչը այնպես է տեղադրել, որ տեսագրությունը տեսանելի լինի միայն դատավորին և կողմերին:

Տեսագրությունում լսվում է հայհոյանք և վիրավորական խոսքեր:

 

Քանի որ լրագրողներին չի տրվել հնարավորություն՝ դիտելո տեսագրությունը, Առաջին ալիքը դիմում է ՆԳՆ-ին, տրամադրել մեզ նշված տեսագրությունը: