Առաջին ալիքը Բաթումիում 2018 թվականին ունենալու է նոր տարածաշրջանային տաղավար
Առաջին ալիքը Բաթումիում 2018 թվականի հուլիսին ունենալու է նոր տարածաշրջանային տաղավար:
Այն տեղակայվելու է Փիրոսմանիի 18 համարում, բնակելի շենքի 26-րդ հարկում:
Առաջին ալիքի բաթումյան գրասենյակի շինարարական աշխատանքների համար մրցույթը հայտարարվել է այսօր:
Էլեկտրոնային մրցույթի սկզբնական արժեքը 1 000 284 լարի է: Մրցույթին մասնակցելու համար հայտերը ընդունվելու են մինչև 2018 թվականի հունվարի 29-ը:
Աշխատանքները պետք է ավարտվեն 6 ամսում:
Հեղինակ -
Edgar Barsegyan