Առաջիկայում Զուգդիդիում փախստական 600 ընտանիքի բնակարան կտրամադրվի
Առաջիկայում Զուգդիդիում փախստական 600 ընտանիքի բնակարան կտրամադրվի

Զուգդիդիում՝ Բարամիա փողոցում, փախստական ընտանիքների համար կառուցվել է աննախադեպ լայնածավալ, ժամանակակից բնակելի համալիր։ Նորակառույց շենքերում բնակարանը կհանձնվի 600 փախստական ընտանիքի:

Ավարտված աշխատանքներն ուսումնասիրել են օկուպացված տարածքներից փախստականների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեն, փախստականների գործակալության տնօրեն Բեսարիոն Սիմոնիշվիլին և Զուգդիդիից մեծամասնական պատգամավոր Իրակլի Չիքովանին։

Մոտ օրերս կսկսի աշխատել փախստականներին հարցերն ուսումնասիրող հանձնաժողովը, և բնակարանները կբաշխվեն ըստ բնակեցման չափանիշների։

Վերջին տարիներին Զուգդիդիի նոր բնակելի համալիրում 744 փախստական ընտանիք է ապահովվել բնակարանով, ինչի արդյունքում 84 քանդվող շենք է փակվել։ Այս տարի լրացուցիչ 600 փախստական ընտանիքներ կստանան նոր բնակարաններ։