Առաջիկայում, Վրաստանում, ալյուրի գնաճ չի սպասվում. Լևան Սիլագավա
Վրաստանում ցորենի ալյուրն արդեն թանկացել է և առաջիկայում գների հավելյալ աճ չի սպասվում,- այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Վրաստանի ցորեն և ալյուր արտադրող միության ղեկավար Լևան Սիլագավան:
Վիճակագրության ազգային ծառայության տեղեկությամբ, 2019 թվականի սեպտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հացը և հացամթերքը թանկացել է 10.8 տոկոսով:
Լևան Սիլագավան մեկնաբանում է, որ Վրաստանում ցորենի մոտ 90 տոկոսը ներմուծված է, ուստի Վրաստանում հացի և ցորենի գինը կախված է միջազգային շուկայից: Հարկ է հաշվի առնել հումքի, ինչպես նաև փոխադրման գինը, որը կցված է լարիի փոխարժեքին:
Բացի այդ, միության ղեկավարը չի բացառում, որ Թուրքիայում ընթացող իրադարձությունները ազդեն լարիի փոխարժեքի վրա, որը համապատասխանաբար, կազդի նաև ալյուրի գնի վրա: