Առաջիկա տարիներին  նախատեսում ենք բիզնեսի հետ   զարգացնել նաև տեղական արտադրությունը մոտ 2,5 մլրդ դոլլար ներդրումով. Իրակլի Ղարիբաշվիլի
Առաջիկա տարիներին նախատեսում ենք բիզնեսի հետ զարգացնել նաև տեղական արտադրությունը մոտ 2,5 մլրդ դոլլար ներդրումով. Իրակլի Ղարիբաշվիլի

«Մեր կողմից իրականացված ծրագրերի արդյունքում տնկվել է 6400 հա նոր խաղողի այգի և մոտ 13000 հա պտղատու այգի, նկատի ունեմ բազմամյա մշակաբույսեր», – ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Լագոդեխիի քաղաքապետարանում:

Կառավարության ղեկավարի խոսքով ՝ այս ծրագրերը ընդհանուր առմամաբ ունեն մոտ 50 հազար շահառու ՝ ֆերմեր: «Ֆինանսավորվել է 1700 սառնարանային տնտեսություն, ավելի քան 1000 արտադրական սարքավորում : Առաջիկա տարիներին, բացի գյուղատնտեսության ուղղությունից, իրական տեղական արտադրության զարգացման ուղղությամբ նախատեսում ենք բիզնեսի հետ զարգացնել նաև տեղական արտադրությունը մոտ 2,5 մլրդ դոլլար ներդրումով: Այս ծրագրերի շրջանակներում կֆինանսավորվի ավելի քան 1300 նոր ձեռնարկություն: Ընդհանուր առմամբ, դա կհանգեցնի մոտավորապես 100 000 նոր աշխատատեղերի ստեղծմանը: Միայն «Արտադրի’ր Վրաստանում» ծրագրի շրջանակներում վերջին 5 տարում ստեղծվել է մոտ 20 000 աշխատատեղ և կատարվել է մոտ 1 մլրդ լարի ներդրում: Սրանք իրական փաստեր են, որոնք ես ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել մեր ժողովրդին», – ասել է վարչապետը: