Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրեւ, կարկուտ, քամու ուժգնացում
Առաջիկա օրերին Վրաստանում սպասվում է անձրեւ, կարկուտ, քամու ուժգնացում

 

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ առաջիկա օրերին Վրաստանի տարածքի մեծ մասում սպասվում է անձրեւ, կարկուտ եւ քամու ուժգնացում։

Ըստ կանխատեսումների՝ սպասվող առատ տեղումները կարող են գետերի վարարման պատճառ դառնալ։

«Հանրապետության տարածքում մայիսի 31-ի օրվա երկրորդ կեսից մինչև հունիսի 2-ի առավոտը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ, լեռնային և բարձրադիր գոտիներում՝ շատ ուժեղ, կայծակ, կարկուտ և. քամու ուժեղացում:

Սպասվող առատ տեղումները կարող են առաջացնել գետերի ջրի մակարդակի բարձրացում, փոքր գետերում՝ վարարումներ, լեռնոտ և լեռնային գոտիներում սողանքների առաջացում »,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հաղորդագրության մեջ։