Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ փետրվարի 6-ից 8-ը Վրաստանում կլինի տեղումներով եղանակ։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 6-ից արևելյան Վրաստանում, իսկ փետրվարի 7-ից արևմտյան Վրաստանում մինչև փետրվարի 8-ի առավոտ լեռնային և բարձրադիր գոտիներում սպասվում են տեղումներ, առատ ձյուն, մառախուղ և բուք, 3-4 բալանոց փոթորիկ ծովում, ավտոճանապարհներին սայթաքուն մերկասառույց, լեռնային շրջաններում ձնահոսքի վտանգ։
Նաև, ըստ կանխատեսումների, առատ ձյան, վատ տեսանելիության, բքի, մերկասառույցի և ձնահյուսի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։