Առաջիկա օրերին Վրաստանում եղանակը կվատթարանա, ճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը
Ըստ կանխատեսումների՝ մարտի 7-ից մինչև մարտի 8-ի առավոտ Վրաստանում կանխատեսվում է անձրև , լեռնային շրջաններում ՝ ձյուն, տեղ-տեղ՝ ուժգին, բուք և ձնահյուսի վտանգ, ծովում հնարավոր է 3-4 բուք։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Արևմտյան Վրաստանի գետերի վրա սպասվող տեղումները կարող են առաջացնել ջրի մակարդակի զգալի բարձրացում, փոքր գետերի վարարումներ, լեռնոտ շրջաններում սողանքների առաջացում և ակտիվացում։
Առատ ձյան, բքի, վատ տեսանելիության և ձնահոսքի վտանգի պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։