Արագվի գետի կամրջի վրա ընթացող աշխատանքների պատճառով երթևեկությունը կիրականացվի ճանապարհի մեկ երթևեկելի գոտով

21:26, 14.03.2025

Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոմայրուղու 26-րդ կմ-ում, Արագվի գետի կամրջի վրա (ձախ հատված, Թբիլիսիի ուղղությամբ), վնասվել է կամրջի երթևեկելի հատվածի սալը, – այս մասին հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։

Նրանց խոսքով, վնասված սալի վերականգնման աշխատանքների պատճառով տվյալ հատվածում 10 օր շարունակ երթևեկությունը կսահմանափակվի մեկ երթևեկելի գոտու վրա՝ արևմուտքից արևելքի ուղղությամբ։

Նմանատիպ