Արադ Բենկո. Գոյություն ունի լավ արտահայտություն, եթե պահպանում ես լռություն, կլինես փիլիսոփա, Վրաստանի կառավարությունը, իհարկե, ռուսամետ չէ
Վրաստանի կառավարությունը, իհարկե, ռուսամետ չէ և լավ է կատարում աշխատանքը՝ պահպանելով հավասարակշռությունը,- այսպես է պատասխանել Վրաստանում Ավստրիայի դեսպան Արադ Բենկոն լրագրողների հարցին, որը վերաբերում էր Միխեիլ Սաակաշվիլու հայտարարությանը:
Խոսքը Միխեիլ Սաակաշվիլու հայտարարության մասին է, որտեղ Վրաստանի նախկին նախագահը հայտարարել էր, որ Վրաստանից ռուսամետ իշխանության հեռացումը Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի շահերում է:
«Գոյություն ունի շատ լավ լատինական արտահայտություն, եթե պահպանում ես լռություն, կլինես փիլիսոփա: Վրաստանի կառավարությունը, իհարկե, ռուսամետ իշխանություն չէ: Կարծում եմ, Վրաստանի կառավարությունը լավ է կատարում աշխատանքը, պահպանելով այն հավասարակշռությունը, որը, մի կողմից, կապված է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամագրվելու ցանկությանը, մյուս կողմից՝ իրական քաղաքականությամբ, որը պայմանավորված է կորոնավիրուսով և օկուպացված տարածքներով»,- հայտարարել է դեսպանը: