Արաբական Միացյալ Էմիրություններում օդային հաղորդակցության վրա դրված բոլոր սահմանափակումները հանվել են

19:16, 02.05.2026

Արաբական Միացյալ Էմիրություններում օդային հաղորդակցության վրա դրված բոլոր սահմանափակումները հանվել են։ Երկրի քաղաքացիական ավիացիայի վարչության հայտարարության համաձայն՝ «անվտանգության պայմանների համապարփակ գնահատումից հետո» երկրի օդային տարածքում նավիգացիոն գործողությունները լիովին վերականգնվել են։

Հիշեցնենք, որ սահմանափակումները մտցվել էին փետրվարի վերջին այն բանից հետո, երբ Իրանը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր արձակեց Էմիրությունների տարածքի ուղղությամբ՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի հարվածների։ Այժմ, հրադադարի պայմաններում, երկիրն ամբողջությամբ բացում է իր օդային տարածքը։

Նմանատիպ