Արաբական Միացյալ Էմիրությունների խոսնակ - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ քննարկելու Իսրայել-«Համաս» պատերազմի ներկա իրադարձությունները
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր հերթական արտակարգ նիստը կանցկացնի՝ քննարկելու Իսրայել-«Համաս» պատերազմի ներկա իրադարձությունները։ Այս մասին սոցցանցում գրում է Արաբական Միացյալ Էմիրությունների խոսնակ Շահադ Մաթարը։
«Գազայում իրավիճակի վատթարացման լույսի ներքո, Ալ-Շիֆա հիվանդանոցի վրա հարձակումը և Ջաբալիա փախստականների ճամբարի վրա կրկնվող հարձակումները, Արաբական Միացյալ Էմիրությունները և Չինաստանը խնդրել են նոյեմբերի 6-ին փակ խորհրդակցություններ հրավիրել»,- ասել է Արաբական Միացյա կուսակցության խոսնակը Twitter-ի իր էջում։