Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարության տվյալներով՝ Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել
Signature: S8cagH3UaddkUL3Re0MdcarctwQelzKdRUtO8QQtd2hzbnLhL9a5/S29BSNqfoAQ8Dh2SxhIiTPgm+SzMR7C9a6T4I2YgjmXiPlKi6LOt8hsGotfP6X1qvvkJDHzBSJWTV4LaQm8B5iuge9YT4EmFrEBzmGhy65BdrM10nSSmrx4CfxgatzOTLG4TWC3dot6dUXDd0LzyYSJz2F9qL0UaSON+hj+75IdGgvF1PtzTpUJ3ifbJURd+WROcpepXf9AZ+OTdT6xoeBLvPpcG1NxHWS+IY23PpaXIMwtoI1VLto=
Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով երեք մարդ է վիրավորվել։
Երկրի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ հակաօդային պաշտպանության համակարգը վնասազերծել է երկու բալիստիկ հրթիռ և երեք անօդաչու թռչող սարք (ԱԹՍ)։
Պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄԷ զինված ուժերը մնում են բարձր պատրաստվածության վիճակում և լիովին պատրաստ են պատասխանել ցանկացած սպառնալիքի ու վճռականորեն դիմակայել երկրի անվտանգությունը խաթարելու ցանկացած փորձի։
Հաղորդվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա Իրանի հարձակումների սկզբից ի վեր երկրի հակաօդային պաշտպանությունը խոցել է ընդհանուր առմամբ 551 բալիստիկ հրթիռ, 29 թևավոր հրթիռ և 2 263 անօդաչու թռչող սարք։