Արաբական Միացյալ Էմիրությունները պնդում են, որ Հորմուզի նեղուցը երբեք չի եղել Իրանի վերահսկողության տակ

19:11, 12.04.2026

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարում է, որ Հորմուզի նեղուցը երբեք չի եղել Իրանի վերահսկողության տակ։

Սուլթան Ահմեդ Ալ Ջաբերը՝ ԱՄԷ-ի արդյունաբերության նախարարը և Աբու Դաբիի ազգային նավթային ընկերության ղեկավարը, գրել է սոցիալական ցանցերում։

«Սա անելու ցանկացած փորձ տարածաշրջանային խնդիր չէ։ Դա խաթարում է համաշխարհային տնտեսական կյանքը և ուղղակի սպառնալիք է յուրաքանչյուր երկրի էներգետիկ, պարենային և առողջապահական անվտանգությանը», – գրել է Ալ Ջաբերը։

ԱՄԷ-ի արդյունաբերության նախարարը նաև նշել է, որ նման նախադեպի ստեղծումը անօրինական, վտանգավոր և անընդունելի է, և աշխարհը չպետք է թույլ տա դա։

Նմանատիպ