Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ վերջին մեկ օրում Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության ընթացքում 112 մարդ է զոհվել
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողության արդյունքում վերջին մեկ օրում 112 մարդ է զոհվել, հայտնում են արաբական լրատվամիջոցները։
Ըստ տեղեկությունների՝ իսրայելցի զինվորականները հարձակվել են Գազա քաղաքի երեք դպրոցի վրա, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, այդ թվում՝ 18 երեխա։ Հարյուրավոր տեղահանված պաղեստինցի ընտանիքներ դպրոցներն օգտագործում էին որպես ապաստան։
Իսրայելական բանակը նաև հրամայել է Գազա քաղաքի ավելի շատ թաղամասերի բնակիչներին լքել իրենց տները: Հաղորդվում է, որ Ալ-Ահլի հիվանդանոց ընդունված ավելի քան 100 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արաբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իսրայելական ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Խան Յունիսից հարավ-արևելք գտնվող Մանարա բնակելի տունը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ։