Ապրիլի ընթացքում կշարունակվի պատվաստման դրամական խրախուսման ծրագիրը
Մարտի 28-ից կվերացվի շնչադիմակ կրելու պարտավորությունը և այլ գործող կանոնակարգերը, որոշում է կայացրել միջգերատեսչական համակարգող խորհուրդը կառավարության այսօրվա նիստում, որը վարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության վարչությունում:
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակի վերլուծության հիման վրա մարտի 28-ից շնչադիմակ կրելու պարտավորությունը կպահպանվի միայն փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում։ Հյուրերի քանակի սահմանափակումները կվերացվեն, ինչպես հանրային սննդի օբյեկտներում, ինչպես նաև սպորտային, գեղարվեստական կամ այլ միջոցառումներում, ներառյալ սոցիալական միջոցառումները: Հեռավար աշխատանքի ռեժիմով աշխատող պետական ծառայողները կվերադառնան իրենց աշխատանքին: Միաժամանակ վերացվում է Վրաստանի այն քաղաքացիների ինքնամեկուսացման պարտավորությունը, ովքեր երկիր են վերադառնում առանց «PCR» թեստի։
Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ ապրիլի ընթացքում կշարունակվի պատվաստումների խրախուսման ծրագիրը, ըստ որի՝ 50 տարեկանից բարձր քաղաքացիները պատվաստանյութի առաջին դեղաչափի համար կստանան 200 լարի, իսկ «խթանիչ» դոզայով պատվաստման դեպքում նույն տարիքային խմբի անձանց կփոխանցվի 100 լարի։
Խորհրդի այսօրվա նիստում նշվել է, որ Վրաստանը կլինի առաջին երկիրը տարածաշրջանում, որը կստանա «Pfizer»-ի կողմից ստեղծված «Covid»-ի բուժման դեղամիջոցը։ Այսօր երկիր կներկրվի «Paxlovid»-ի առաջին դեղաչափը, և քրոնիկական հիվանդություններ ունեցողներին և ռիսկային խմբերի անդամներին վարակվելու դեպքում անվճար կտրվի բուժման ընթացքի համար անհրաժեշտ դեղաչափը՝ առողջական վիճակի բարդությունները կանխելու համար։
Վրաստանի խորհրդարանը և նախագահի աշխատակազմը ակտիվորեն ներգրավված են վարչապետի գլխավորած միջգերատեսչական համակարգող խորհրդի աշխատանքներին: