Ապրիլի 9-ի խորհրդանիշը - Լելա Վեփխվաձեի «Սալաղոբո» երգը (տեսանյութ)

Թբիլիսիում, Ռուսթավելիի պողոտայում, ապրիլի 9-ի հուշահամալիրի մոտ Լելա Վեփխվաձեն կատարել է այդ օրվա խորհրդանիշ դարձած «Սալաղոբո» երգը: Լելա Վեփխվաձեի երգին զուգակցվել են կադրեր, որոնք նկարահանվել են 30 տարի առաջ:

Ապրիլի 9-ի ողբերգությունից անցել է 30 տարի: 1989 թվականի ապրիլի 9-ին, վաղ առավոտյան, Խորհրդային Միության զինված ուժերի ստորաբաժանումները ցրել են Թբիլիսիի կենտրոնում, խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարներին, որին հետևել են զոհեր: