Ապրիլի 8-9-ին Վրաստանում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում, 3-4 բալանոց փոթորիկ

15:31, 07.04.2026

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակում է սպասվող եղանակի մասին տեղեկատվություն։

Ըստ կանխատեսումների, ապրիլի 8-ին՝ Արևմտյան Վրաստանում, իսկ ապրիլի 9-ին՝ երկրի մեծ մասում սպասվում են առատ տեղումներ։ Հնարավոր են ամպրոպներ, քամու ուժգնացում, ծովում 3-4 բալանոց փոթորկի ալիքներ, բարձրլեռնային շրջաններում՝ ձնահոսքի վտանգ։

«Արևելյան Վրաստանում, այդ թվում՝ մայրաքաղաքում, կփչեն ուժեղ արևմտյան քամիներ։ Սպասվող տեղումները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, ինչպես նաև բլրոտ և լեռնային շրջաններում սողանքային-ավազային փոթորկային գործընթացների սկսման-ակտիվացման (վտանգի մակարդակ՝ միջին)», – նշվում է տեղեկատվության մեջ։

Նմանատիպ