Ապրիլի 30-ին ավարտվում է միասնական պետական, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ուսանողական դրամաշնորհների մրցույթի և ուսուցիչների իրավասությունների հաստատման գրանցումը
Ապրիլի 30-ին ավարտվում է միասնական պետական, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ուսանողական դրամաշնորհների մրցույթի և ուսուցիչների իրավասությունների հաստատման գրանցումը

Ապրիլի 30-ին ավարտվում է միասնական պետական, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ուսանողական դրամաշնորհների մրցույթի և ուսուցիչների իրավասությունների հաստատման գրանցումը:

Ապրիլի 30-ին ավարտվում է միասնական պետական, ընդհանուր մագիստրոսական քննությունների, ուսանողական դրամաշնորհների մրցույթի և ուսուցիչների իրավասությունների հաստատման գրանցումը:

Ըստ գնահատման և քննությունների ազգային կենտրոնի, ապրիլի 30-ին ժամը 18:00-ից հետո դիմորդներն այլևս չեն կարողանա գրանցվել:

«Տեղեկացնում ենք նաև, որ 2020-ի քննություններին մասնակցել ցանկացողների հետաքրքրությունները հաշվի առնելով և ստեղծված իրավիճակից ելնելով՝ փոփոխվել է Ձև-100-ի գնահատման և քննությունների Ազգային կենտրոն ներկայացնելու ժամկետը:

Եթե դիմորդին անհրաժեշտ է քննության համար ստեղծել հատուկ պայմաններ/հատուկ քննական միջավայր, և նա գրանցման ընթացքում նշել է այդ մասին համապատասխան սյունակում, ապա առողջության վկայականը ապրիլի 30-ի ժամը18:00-ի փոխարեն կարող է ներկայացվել հունիսի 1-ին մինչև ժամը 18:00-ն:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ, ակտիվորեն աշխատում է քննության գործընթացի անվտանգ անցկացման վրա, համագործակցելով նաև առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ: Ցանկացած լրացուցիչ տեղեկատվություն անհապաղ կհրապարակվի Կենտրոնի պաշտոնական կայքում`www.naec.ge»,- ասվել է հայտարարության մեջ:

Գնահատման և քննությունների ազգային կենտրոնը հայտնում է նաև, որ կենտրոնը շարունակում է անցկացնել բաց դռների օր առցանց, և դիմորդները կարող են ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները կենտրոնի պաշտոնական Ֆեյսբուքյան էջում յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը 13:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում: Գործում է նաև շուրջօրյա թեժ գիծ: