Վրացական երկաթուղու մարդատար գնացքներին ապրիլի 30-ից կավելացվի նոր կանգառ։
Վրացական երկաթուղու տվյալներով՝ Կոպիտնարիում Քութաիսիի օդանավակայանը միացնող վերանորոգված երկաթուղային կայարանը ուղեւորներ կընդունի Վրաստանի տարբեր քաղաքներից։ Քութաիսիի օդանավակայանը իրականացնում է փոխադրում դեպի օդանավակայան՝ հատուկ հատկացված տրանսպորտով։
Կոպիտնարի կայարանից Քութայիսիի օդանավակայան հասնելու համար ուղևորներից կպահանջվի մոտ հինգ րոպե։ Գնացքի տոմսի արժեքը ներառում է տեղափոխումը Քութաիսիի օդանավակայան։
Հիշեցնենք, որ Կոպիտնարիում, Քութաիսիի օդանավակայանը կապող երկաթուղային կայարանը հիմնովին վերականգնվել է, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին և հարմարեցված է հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին:
Կոպիտնարիի տոմսերը կվաճառվեն ապրիլի 29-ից: Տոմսերը կարելի է ձեռք բերել Վրացական երկաթուղու տոմսարկղից, ընկերության կայքի, արագ վճարման սարքերի և երկաթուղու գործընկեր ընկերությունների կայքերի միջոցով»,- ասված է հաղորդագրությունում։