Ապրիլի 3-4-ին Վրաստանում սպասվում է քամու ուժգնացում, ծովում` բուք, տեղ-տեղ` անձրև և կայծակ
Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը բնակչությանը զգուշացնում է ապրիլի 3-4-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Ըստ կանխատեսումների՝ Վրաստանում ապրիլի 3-ի ցերեկից մինչև ապրիլի 4-ի առավոտ սպասվում է ուժեղ արևմտյան քամի։ Ծովում հնարավոր է 3-4 բալանոց փոթորիկ։
Նրանց տեղեկություններով՝ երեկոյան տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրեւ՝ կայծակով, հնարավոր է նաեւ կարկուտ։