Ապրիլի 28-ին, Վանիի և Խոնիի ընտրական շրջաններում տեղի են ունենալու խորհրդարանի միջանկյալ ընտրություններ
Ապրիլի 28-ին, Վանիի և Խոնիի ընտրական շրջաններում տեղի են ունենալու խորհրդարանի միջանկյալ ընտրություններ

Ապրիլի 28-ին, Վանիի և Խոնիի ընտրական շրջաններում տեղի են ունենալու խորհրդարանի միջանկյալ ընտրություններ:

Քաղաքացիները 54-րդ  մեծամասնական ընտրաշրջանում ընտրելու են խորհրդարանում Վանիի և Խոնիի մեծամասնական պատգամավորին:

Միջանկյալ ընտրությունների նշանակումը հրատապ դարձավ այն բանից հետո, ինչ «Վրացական Երազանք» կուսակցության Վանիի և Խոնիի մեծամասնական պատգամավոր, Գրիգոլ Լիլուաշվիլին նշանակվել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում:

54-րդ ընտրաշրջանում բացվելու է 60 ընտրատեղամաս, որտեղ գրանցված է 48 123 ընտրող:

Ապրիլի 28-ի միջանկյալ ընտրություններին մասնակցում է հինգ քաղաքական սուբյեկտի և մեկ նախաձեռնողական խմբի կողմից ներկայացրած թեկնածու:

2. «Բաքրաձե, ՈՒգուլավա – Եվրոպական Վրաստան» – Գիորգի ՈՒգուլավա

17. «Վրաստան» – Գիորգի Լիլուաշվիլի

21. «Ավանդապահներ» – Զուրաբ Քարթվելիշվիլի

23. «Նոր քրիստոնյա ժողովրդավարներ» – Մամուկա Տուսկաձե

41. «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» – Գիվի Ճիճինաձե

42. Նախաձեռնողական խումբ (Սոփիո Մեշվելիանի, Շորենա Ջուրխաձե, Վաժա Կոպալիանի, Թամար Կուխելաշվիլի, Մարինա Չագունավա) – Վասիլ Կոպալիանի