Ապրիլի 27-ին և 28-ին, բացառության կարգով, Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի և Բաթումի մուտքը և ելքը թույլատրելի է միայն փասատացի բնակավայրի հասցե վերադառնալու նպատակով տեղաշարժվող անձանց համար
Վրաստանի կառավարության տեղեկությամբ ապրիլի 27-ին և 28-ին, բացառության կարգով, Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի և Բաթումի մուտքը և ելքը թույլատրելի է միայն այն անձանց համար, ովքեր տեղաշարժվում են փասատացի բնակավայրի հասցե վերադառնալու նպատակով:
«Ինչպես հայտնի է հանրությանը, ապրիլի 15-ի ժամը 21:00-ից արգելվել էր Թբիլիսի, Ռուսթավի, Բաթումի և Քութաիսի մուտքը և ելքը: Ապրիլի 27-ին և 28-ին, բացառության կարգով, Թբիլիսի, Քութաիսի, Ռուսթավի և Բաթումի մուտքը և ելքը թույլատրելի է միայն այն անձանց համար, ովքեր տեղաշարժվում են փասատացի բնակավայրի հասցե վերադառնալու նպատակով: Այս քաղաքներ մուտքը և ելքը, գրանցման հասցե վերադառնալու նպատակով հնարավոր է ցանկացած ժամանակ: Այլ նպատակով այս քաղաքներ մուտքը և ելքը կրկին արգելված է:
Պարետային ժամը մնում է ուժի մեջ»,- հայտարարում են կառավարության վարչությունում: